15:13  ,  8 հոկտեմբերի, 2026

RAF. Արման Ծառուկյանը կգոտեմարտի Նեյման Գրեյսիի հետ

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հերթական գոտեմարտը կանցկացնի ազատ ոճի ըմբշամարտի ամերիկյան RAF լիգայում։

Նոյեմբերի 14-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) անցկացվելիք RAF մրցաշարում Ծառուկյանի մրցակիցը կլինի բրազիլացի Նեյման Գրեյսին:

Հիշեցնենք, որ ըստ նախնական հայտարարությանը, Արման Ծառուկյանը  RAF լիգայում եւս մեկ գոտեմարտ կանցկացնի հոկտեմբերի 24-ին Լաս Վեգասում: Չեմպիոնական գոտու համար գոտեմարտում Ծառուկյանը կմրցի Դիլոն Դեւիսի հետ:

Լոս Անջելեսում տեղի ունեցած UFC 331 մրցաշարում Արման Ծառուկյանը պարտության էր մատնել UFC դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print