00:37  ,  7 հոկտեմբերի, 2026

Ազգերի լիգա․ Իսպանիայի եւ Անգլիայի հաղթանակները, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Ազգերի լիգայում ավարտվեցին խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումները։

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը հյուրընկալվեցին խորվաթներին եւ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Միկել Մերինոյի դուբլի շնորհիվ։

A լիգայի երրորդ խմբում Իսպանիան 12 միավորով առաջինն է եւ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր։

Այս խմբի մյուս խաղում Անգլիայի հավաքականը տանը 3:0 հաշվով հաղթեց Չեխիային Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի դուբլի շնորհիվ։ Գրանցվեց նաեւ ինքնագոլ անգլիացիների օգտին։

Ազգերի լիգա, չորրորդ տուր

A լիգա, երրորդ խումբ

Խորվաթիա - Իսպանիա՝ 1:2 (տեսանյութ)

Իվան Պերիշիչ, 18 - Միկել Մերինո, 61, 89

Անգլիա - Չեխիա՝ 3:0 (տեսանյութ)

Վլադիմիր Ցոուֆալ, 27, ինքնագոլ, Հարի Քեյն, 40, 57

B լիգա, առաջին խումբ

Շոտլանդիա - Սլովենիա՝ 1:2

Ռայան Քրիսթի, 31 - Ալյոշա Մատկո, 56, Դանիել Շտուրմ, 71

Շվեյցարիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 3:0

Ֆաբիան Ռիդեր, 43, Յոհան Մանզամբի, 73, Դան Նդոյ, 81

C լիգա, առաջին խումբ

Ալբանիա - Սան Մարինո՝ 2:1

Կրիստիան Ասլանի, 11, 90+3, 11մ - Լորենցո Լացարի, 66

Բելառուս - Ֆինլանդիա՝ 1:0

Արտյոմ Շումանսկի, 1

Չիրացրած 11մ՝ Զախար Վոլկով (Բելառուս), 15

C լիգա, երրորդ խումբ

Ղազախստան - Ֆարերյան կղզիներ՝ 2:2

Սերգեյ Մալի, 68, Նուրալի Ալիպ, 76 - Պետուր Կնուդսեն, 22, Գեզա Դավիդ Տուրի, 63

Մոլդովա - Սլովակիա՝ 0:4

Դավիդ Ստրելեց, 8, Թոմաշ Սուսլով, 44, Դավիդ Գանցկո, 60, Լուկաշ Հարասլին, 75

C լիգա, չորրորդ խումբ

Էստոնիա - Իսլանդիա՝ 0:0

Լյուքսեմբուրգ - Բուլղարիա՝ 0:2

Կրիստիան Բալով, 19, Աթանաս Իլիեւ, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում