23:02 6 հոկտեմբերի, 2026Լիոնել Մեսին ստացել է Բուենոս Այրեսի համալսարանի պատվավոր դոկտորական կոչումը, հաղորդում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։ Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվողն այս գիշեր վերջին հանդիպումը կանցկացնի ազգային թիմում։
Բուենոս Այրեսի համալսարանի ռեկտոր Ռիկարդո Խելպին Արգենտինայի հավաքականի մարզաբազայում է դոկտորական կոչման հավաստագիրը հանձնել Լիոնել Մեսիին։
«Նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ երբեւէ նման բան կունենամ՝ ինչ-որ բան, որը ոչ մի կապ չունի, կամ գուցե ունի, ֆուտբոլի և սպորտում իմ նվաճումների հետ։ Մեծ պատիվ է պատվավոր դոկտորի կոչումը։
Ես հանգիստ եմ, բայց որքան մոտենում է խաղը, այնքան ավելի դժվար է դառնում։ Այնպես որ, այն փաստը, որ ես օրը սկսեցի այսպիսի արարողությունով, այս խաղն ավելի յուրահատուկ է դարձնում»,- ասել է Մեսին։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն ընկերական խաղում կընդունի Բենինի հավաքականին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.