ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հատուկ տեսաուղերձում դիմել է Արգենտինայի հավաքականին եւ ազգային թիմի երկրպագուներին։
«Պահը եկել է։ Ես հեռանում եմ հանգիստ խղճով․ տվել եմ ամեն ինչ։ Այս խաղաշապիկն իմ երազանքն էր, իմ հպարտությունը, իմ կյանքը։
Շնորհակալություն՝ սիրո եւ աջակցության համար։ Դուք միշտ կլինեք իմ սրտում»,- ասել է Մեսին Adidas-ի տեսանյութում։
Հոկտեմբերի 7-ին Մեսին կանցկացնի հրաժեշտի հանդիպումը Արգենտինայի հավաքականի կազմում՝ մասնակցելով Բենինի թիմի ընկերական խաղին Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում։
Մեսին նորամուտն ազգային թիմում նշել է 2005թ․ օգոստոսին։ Արգենտինայի հավաքականում նա մասնակցել է 207 հանդիպման, խփել է 125 գոլ, կատարել 67 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի
16:57 , 6 հոկտեմբերի
16:02 , 6 հոկտեմբերի 
15:05 , 6 հոկտեմբերի
14:03 , 6 հոկտեմբերի
13:01 , 6 հոկտեմբերի