Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը Չեռնոգորիայի դեմ Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրից հետո մեկնաբանել է 0:0 հաշվով արդյունքը, նաեւ իր առաջնեկի ծնունդը։
«Շատ ուրախ եմ երկու առիթներով էլ։ Խաղից առաջ շատ դրական էմոցիաներ ունեի, ինչ էլ հնարավոր է ինձ օգնեց չզգալ հոգնածությունը։ Լուրն իմանալուց հետո շատ ուրախացա։ Սպասում էի վաղուց, շատ մեծ բեռ ընկավ ուսերիցս, որն էլ անդրադարձավ խաղի վրա, շատ օգնեց․ ունեի հավելյալ մոտիվացիա։ Ճիշտ է՝ մենք յուրաքանչյուր խաղի դուրս ենք գալիս հաղթելու, բայց գործ ունեինք լուրջ մրցակցի հետ, որն ուներ մեծ աջակցություն երկրպագուների կողմից։
Ունենք մեկ միավոր, որի համար չեմ կարող ասել, որ տխուր եմ, բայց մաքսիմալ ուրախ էլ չեմ, որովհետեւ մեր նպատակը 3 միավորն էր, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ավելի մեծ աշխատանք կատարեցի, քան մյուս խաղերում։ Դա կախված էր դիրքից։ Միանշանակ պատրաստ եմ յուրաքանչյուր դիրքում էլ խաղալ թիմում։ Որտեղ ինձ մարզիչները տեսնեն, այնտեղ էլ պատրաստ եմ խաղալ եւ օգնել թիմին։
Հավաքականում մթնոլորտը շատ լավն է, որը դաշտում էլ երեւաց։ Երկու բացասական արդյունքից հետո նույնիսկ մակարդակով ավելի բարձր թիմերը չէին կարող այսպես լավ վերադառնալ։ Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է»,- ասել է Էրիկ Փիլոյանը։
Երեւանում Հայաստանի հավաքականը Չեռնոգորիային պարտվել էր 2:3 հաշվով։
Չեռնոգորիան 10 միավորով խմբի առաջատարն է։ 7 միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Կիպրոսը։ Հայաստանի թիմը վաստակել է 4 միավոր եւ երրորդն է։
Նոյեմբերի 12-ին Հայաստանի հավաքականը կընդունի Կիպրոսին, նոյեմբերի 15-ին կհյուրընկալվի Լատվիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:03 , 6 հոկտեմբերի
11:08 , 6 հոկտեմբերի 
10:54 , 6 հոկտեմբերի
10:14 , 6 հոկտեմբերի 
09:58 , 6 հոկտեմբերի
09:03 , 6 հոկտեմբերի
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի