Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Չեռնոգորիայի հետ 0:0 հաշվով արդյունքը Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրի խաղում, որը տեղի է ունեցել Պոդգորիցայում։
«Ես շատ հպարտ եմ իմ տղեքով, սենց հայավարի ասեմ՝ իրանց ցավը տանեմ։ Մենակ ես գիտեմ՝ ոնցա թիմը տանջվելով չորրորդ խաղին մոտիկացել, վնասվածքներով, ու մենք շատ բան ապացուցեցինք։ Տղերք կային, որ ցավերով խաղից առաջ մոտիկանում էին ինձ, ասում էին՝ մենք պատրաստ ենք, ես պատրաստ եմ։ Առաջինը՝ մեր թիմի ավագը, արդեն չորրորդ խաղն է՝ ցավերով խաղում է։ Այ էտա լիդերը, այ էտա թիմի ավագը։ Ու մնացածը, էլի տղերք կան, չեմ ուզի առանձնացնի անուններ։ Բայց հալալ լինի մեր տղերքին։ Կարգապահություն, նվիրվածություն, բնավորություն՝ էն ամենը, որ ես ուզում էի տենայի հավաքականից, տեսա։
Կիպրոսի խաղը՝ այո, չկարողացանք հաղթել։ Էղան կոպիտ սխալներ անհատական՝ Արսենի ու Կառլենի։ Բայց ես ուզեցա ապացուցեմ բոլորիդ, որ ազգային հավաքականը սխալի համար չի պատժում։ Ազգային հավաքականը կոլեկտիվ է եւ սխալի համար ուզում է օգնել, ոգեւորել ու էլի հավատալ։ Դրա համար Արսենն ու Կառլենը խաղացին։ Ես գիտեի՝ ինչ է սպասվում ինձ, եթե Արսենի մոտ չստացվեր։ Բայց ես իմ տղերքին հավատում եմ, ու ես կգնամ ամեն ռիսկի, որ ապացուցեմ՝ մերոնք լավն են։
Շնորհակալ եմ մեր երկրպագուներին, որ դժվար, երկար ճանապարհ են անցել ու կանգնած էին մինչեւ վերջ մեր կողքին, ու մենք դա նկատում էինք։ Շնորհակալ եմ բոլորին։ Այս թիմն ունի ապագա, այս թիմը լավն է, երիտասարդ է։ Պետք է բոլորս հավատանք մեր թիմին ու միասին շարժվենք առաջ»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Երեւանում Հայաստանի հավաքականը Չեռնոգորիային պարտվել էր 2:3 հաշվով։
Չեռնոգորիան 10 միավորով խմբի առաջատարն է։ 7 միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Կիպրոսը։ Հայաստանի թիմը վաստակել է 4 միավոր եւ երրորդն է։
Նոյեմբերի 12-ին Հայաստանի հավաքականը կընդունի Կիպրոսին, նոյեմբերի 15-ին կհյուրընկալվի Լատվիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:08 , 6 հոկտեմբերի 
10:54 , 6 հոկտեմբերի
10:14 , 6 հոկտեմբերի 
09:58 , 6 հոկտեմբերի
09:03 , 6 հոկտեմբերի
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի
22:11 , 5 հոկտեմբերի