10:14  ,  6 հոկտեմբերի, 2026

Մեսիի վերջին մարզումն Արգենտինայի հավաքականում․ Ես անպայման կկարոտեմ (ֆոտո)

ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» հարձակվող և ավագ Լիոնել Մեսին ազգային հավաքականի հետ իր վերջին մարզումից հետո գրառում է կատարել իր ինստագրամյան էջում։

«Առանձնահատուկ պահեր։ Ես անպայման կկարոտեմ դրանք...»,- գրել է Մեսին՝ հրապարակելով լուսանկարներ։

Հոկտեմբերի 7-ին 39-ամյա Մեսին կանցկացնի իր հրաժեշտի խաղը Արգենտինայի հավաքականի կազմում, որը կմրցի Բենինի հետ։ Խաղը տեղի կունենա Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Leo Messi (@leomessi)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում