17:12  ,  5 հոկտեմբերի, 2026

Անգլիայի թիմը զրկվեց 2 խաղացողից Չեխիայի դեմ խաղից առաջ

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Էզրի Կոնսան և անգլիական «Բորնմուտի» կիսապաշտպան Ալեքս Սքոթը լքել են Անգլիայի հավաքականի ճամբարը Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումից առաջ։ Անգիայի հավաքականը կմրցի Չեխիայի թիմի հետ։

Երկու խաղացողներն էլ վնասվածքներ են ստացել և վերադարձել են իրենց ակումբներ՝ լրացուցիչ բժշկական հետազոտման համար, հաղորդում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։

Անգլիան խմբում երկրորդն է եւ 3 միավոր հետ է առաջատար Իսպանիայից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում