Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Չեռնոգորիայի դեմ Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրի հանդիպումից առաջ խոսել է կադրային խնդիրների մասին։
«Ունենք արդեն 14 կորուստ։ Ամենամեծ խնդիրն այն է, որ սա չորրորդ խաղն է, որի համար ռեսուրս շատ է պետք, բայց ամեն դեպքում՝ ունենք ֆուտբոլիստներ, որոնք դուրս կգան խաղադաշտ պայքարելու եւ հաջողություն ակնկալելու նպատակով։ Ունենք պլան, թե ոնց պետք է խաղանք։ Չեռնոգորիան ունի լավ թիմ, մենք կարող ենք ունենալ խնդիր այստեղ՝ իմանալով, թե ում հետ գործ ունենք, բայց մենք էլ կձգտենք մեր լավագույն խաղը ցուցադրել։
Երկրպագուների ճնշմանը պետք է պատրաստ լինենք։ Ճիշտ է՝ Եվրոպայի ամենաերիտասարդ հավաքականներից ենք, դժվար կլինի, բայց ես հավատում եմ իմ թիմին։ Մենք շատ բան փոխել ենք այս խաղի համար։ Սխեմաների մեջ նոր բաներ ենք անելու։ Թե ինչքանով կստացվի՝ վաղը կտեսնենք»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի 
19:55 , 4 հոկտեմբերի 
18:06 , 4 հոկտեմբերի
17:06 , 4 հոկտեմբերի 
15:15 , 4 հոկտեմբերի 
11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի