11:38  ,  4 հոկտեմբերի, 2026

China Open. Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում

Աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովը պարտվեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի քառորդ եզրափակիչում։

Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 41-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչի հետ, որն առավելության հասավ 7:6 (7:2), 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 31 րոպե։

Հուբերտ Հուրկաչի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Ալեքս դե Մինորի եւ ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի դիմակայության հաղթողը։

China Open-ի մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print