19:08  ,  29 սեպտեմբերի, 2026

Լա Լիգա․ Ֆլիկն՝ ամսվա լավագույն մարզիչ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ճանաչվել է Լա Լիգայի լավագույն մարզիչ սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է առաջնության մամուլի ծառաությունը։

Այս ամիս կատալոնական թիմը հաղթել է «Վալենսիային» (5:0), «Լեւանտեին» (4:2), «Ռասինգ Սանտանդերին» (7:2) եւ «Սեւիլիային» (3:1)։

Մրցանակին հավակնում էին նաեւ արգենտինացի Դիեգո Սիմեոնեն («Աթլետիկո Մադրիդ») եւ չիլիացի Մանուել Պելեգրինին («Բետիս»)։

«Բարսելոնան» 7 տուրից հետո 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print