18:13  ,  29 սեպտեմբերի, 2026

Դանիիլ Մեդվեդեւը նվաճեց 24-րդ տիտղոսը կարիերայում (տեսանյութ)

Աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը նվաճեց 24-րդ տիտղոսը կարիերայում։ Չինաստանի Հանչժոու քաղաքում տեղի ունեցած ATP-250 մրցաշարի եզրափակիչում նա 7:5, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 35 րոպե։

Հանչժոուի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,039 միլիոն դոլար էր։

Այս տարի Դանիիլ Մեդվեդեւը հաղթել էր նաեւ Բրիսբենի եւ Դուբայի մրցաշարերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News