Լոնդոնի «Չելսիի» եւ «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է լուրերը, թե «Մանչեսթեր Սիթին» նախորդ 10 տարիներին թույլ է տվել անգլիական Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնների 114 խախտում։
«Արդար կլինի հարցնել՝ իսկ ո՞ւր էր վերահսկողությունը, եթե այդպիսի խախտումներ են եղել։ Սա շատ բարդ իրավիճակ է, որն ապշեցնում է՝ հաշվի առնելով, թե ինչ լուրջ մեղադրանքների մասին է խոսքը։
Ինչո՞ւ էր վերահսկողությունը «Տոտենհեմի» նկատմամբ այդքան խիստ, իսկ մյուսների նկատմամբ այլ կերպ։ Եթե ճիշտ է, որ նրանք խախտել են 114 կանոն, նշանակում է՝ մենք ապրել ենք խաբեության դարաշրջանում»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
«Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել այդ ընթացքում նվաճած տիտղոսներից եւ հեռացվել Պրեմիեր լիգայից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:18 , 29 սեպտեմբերի
14:43 , 29 սեպտեմբերի
13:06 , 29 սեպտեմբերի
12:37 , 29 սեպտեմբերի
11:48 , 29 սեպտեմբերի
11:25 , 29 սեպտեմբերի 
10:56 , 29 սեպտեմբերի
10:46 , 29 սեպտեմբերի
10:25 , 29 սեպտեմբերի
09:08 , 29 սեպտեմբերի