14:43 29 սեպտեմբերի, 2026Լոնդոնի «Չելսիի» եւ «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է լուրերը, թե «Մանչեսթեր Սիթին» նախորդ 10 տարիներին թույլ է տվել անգլիական Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնների 114 խախտում։
«Արդար կլինի հարցնել՝ իսկ ո՞ւր էր վերահսկողությունը, եթե այդպիսի խախտումներ են եղել։ Սա շատ բարդ իրավիճակ է, որն ապշեցնում է՝ հաշվի առնելով, թե ինչ լուրջ մեղադրանքների մասին է խոսքը։
Ինչո՞ւ էր վերահսկողությունը «Տոտենհեմի» նկատմամբ այդքան խիստ, իսկ մյուսների նկատմամբ այլ կերպ։ Եթե ճիշտ է, որ նրանք խախտել են 114 կանոն, նշանակում է՝ մենք ապրել ենք խաբեության դարաշրջանում»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
«Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել այդ ընթացքում նվաճած տիտղոսներից եւ հեռացվել Պրեմիեր լիգայից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.