Գերմանիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր աշխատանքի անհաջող մեկնարկը Բունդեսթիմում։
Ազգերի լիգայի առաջին տուրում Գերմանիայի հավաքականը ոչ ոքի էր խաղացել Նիդերլանդների հետ (1:1), պարտվել Հունաստանին (0:1)։
«Ինձ շատ չի անհանգստացնում այս արդյունքը։ Իմ կյանքում ես ավելի շատ պարտություններ եմ ունեցել, քան կցանկանայի։ Քանի դեռ ճիշտ հետեւություններ ես անում, ամեն ինչ կարգին է։ Բայց իհարկե բոլորն էլ հասկանում են, որ մենք պետք է շատ բան փոխենք։
Ավելի լավ է վատ սկիզբը, քան վատ վերջը։ Մենք բոլորս կշարժվենք նույն ուղղությամբ, կլինենք միասնական եւ ամեն ինչ կկարգավորվի։ Այդպես է լինում, երբ ճիշտ որոշումներ ես ընդունում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sport Germany-ն։
59-ամյա մասնագետը գրանցել է վատագույն արդյունքը առաջին երկու հանդիպումներում Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչների մեջ։
Նրանից առաջ առաջին երկու հանդիպումներում հաղթանակ չեն ունեցել նաեւ Զեպ Հերբերգերը (1936-1937թթ., 2:2 հաշվով ոչ ոքիներ Իտալիայի եւ Նիդերլանդների հետ) եւ Հելմուտ Շյոնը (1964թ. 1:1 հաշվով ոչ ոքիներ Շվեդիայի եւ Իտալիայի հետ)։
Երկու մարզիչների ղեկավարությամբ էլ Գերմանիան դարձել է աշխարհի չեմպիոն։ Հերբերգերը Գերմանիայի հավաքականը գլխավորել է 1936-1964-ին, Շյոնը՝ 1964-1978-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:17 , 28 սեպտեմբերի
17:03 , 28 սեպտեմբերի
16:02 , 28 սեպտեմբերի
15:08 , 28 սեպտեմբերի
14:12 , 28 սեպտեմբերի
13:24 , 28 սեպտեմբերի
12:45 , 28 սեպտեմբերի
12:25 , 28 սեպտեմբերի
11:17 , 28 սեպտեմբերի
10:22 , 28 սեպտեմբերի