Յուրգեն Կլոպ. Ավելի լավ է վատ սկիզբը, քան վատ վերջը

17:03   28 սեպտեմբերի, 2026

Գերմանիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր աշխատանքի անհաջող մեկնարկը Բունդեսթիմում։

Ազգերի լիգայի առաջին տուրում Գերմանիայի հավաքականը ոչ ոքի էր խաղացել Նիդերլանդների հետ  (1:1), պարտվել Հունաստանին (0:1)։

«Ինձ շատ չի անհանգստացնում այս արդյունքը։ Իմ կյանքում ես ավելի շատ պարտություններ եմ ունեցել, քան կցանկանայի։ Քանի դեռ ճիշտ հետեւություններ ես անում, ամեն ինչ կարգին է։ Բայց իհարկե բոլորն էլ հասկանում են, որ մենք պետք է շատ բան փոխենք։

Ավելի լավ է վատ սկիզբը, քան վատ վերջը։ Մենք բոլորս կշարժվենք նույն ուղղությամբ, կլինենք միասնական եւ ամեն ինչ կկարգավորվի։ Այդպես է լինում, երբ ճիշտ որոշումներ ես ընդունում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sport Germany-ն։

59-ամյա մասնագետը գրանցել է վատագույն արդյունքը առաջին երկու հանդիպումներում Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչների մեջ։

Նրանից առաջ առաջին երկու հանդիպումներում հաղթանակ չեն ունեցել նաեւ Զեպ Հերբերգերը  (1936-1937թթ., 2:2 հաշվով ոչ ոքիներ Իտալիայի եւ Նիդերլանդների հետ) եւ Հելմուտ Շյոնը (1964թ. 1:1 հաշվով ոչ ոքիներ Շվեդիայի եւ Իտալիայի հետ)։

Երկու մարզիչների ղեկավարությամբ էլ Գերմանիան դարձել է աշխարհի չեմպիոն։ Հերբերգերը Գերմանիայի հավաքականը գլխավորել է 1936-1964-ին, Շյոնը՝  1964-1978-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.