15:08  ,  28 սեպտեմբերի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 95 միլիոն եվրո վճարել Ուիլյամսի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Բիլբաոյի «Աթլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսին, հաղորդում է The Telegraph-ը։

Մանչեսթերյան ակումբը պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 95 միլիոն եվրո։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Նիկո Ուիլյամսը մասնակցել է 6 հանդիպման, խփել է 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում