Նիդերլանդների հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Սերբիայի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակն Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում։
«Մենք կարող էինք ավելի լավ խաղալ բարձր պրեսինգի, միջին բլոկի եւ պաշտպանության ժամանակ, բայց մենք արժանի էինք այս հաղթանակին։ Առանձին դրվագներում մենք տառապում էինք, քանի որ Սերբիայի հավաքականն ունի անհատապես շատ ուժեղ խաղացողներ՝ Լուկա Յովիչ, Դուշան Տադիչ։
Ես ցանկանում եմ, որ մենք միշտ վերահսկենք գնդակը եւ 90 րոպե պրեսինգի դիմենք։ Հնարավոր է՝ դա կպահանջի մտածողության փոփոխություն, բայց ես ցանկանում եմ, որ մենք հենց այդպես խաղանք»,- Չավիի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» լեգենդար խաղացողն առաջին հաղթանակը տարավ Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 28 սեպտեմբերի
10:22 , 28 սեպտեմբերի 
10:00 , 28 սեպտեմբերի
09:04 , 28 սեպտեմբերի
00:44 , 28 սեպտեմբերի 
22:10 , 27 սեպտեմբերի
21:55 , 27 սեպտեմբերի
21:41 , 27 սեպտեմբերի
18:57 , 27 սեպտեմբերի 
18:15 , 27 սեպտեմբերի