00:44  ,  28 սեպտեմբերի, 2026

Ազգերի լիգա․ Գերմանիան պարտվեց Հունաստանին, Պորտուգալիան ուժեղ էր Նորվեգիայից, Հոլանդը դարձյալ գոլ խփեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Ազգերի լիգայում ընթանում են խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները։

A լիգայի երկրորդ խմբում անսպասելի պարտություն կրեց Գերմանիայի հավաքականը։ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն ընդունեց Հունաստանին, որն առավելության հասավ նվազագույն հաշով։

Այս խմբում Նիդերլանդների հավաքականը հյուրընկալվեց սերբերին եւ հաղթեց 2:1 հաշվով։

Հունաստանը երկու հաղթանակից հետո այս խմբի առաջատարն է։

A լիգայի չորրորդ խմբում Պորտուգալիայի հավաքականն արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց Նորվեգիային, որի կազմում դարձյալ աչքի ընկավ հարձակվող Էրլինգ Հոլանդը։

Ազգերի լիգա, երկրորդ տուր

A լիգա, երկրորդ խումբ

Գերմանիա - Հունաստան՝ 0:1 (տեսանյութ)

Դիմիտրիոս Կուրբելիս, 74

Սերբիա - Նիդերլանդներ՝ 1:2 (տեսանյութ)

Լուկա Յովիչ, 46 - Մեքս Մերդինկ, 30, 11մ, 69

А լիգա, չորրորդ խումբ

Նորվեգիա - Պորտուգալիա՝ 1:2 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 51 - Ժոաու Ֆելիշ, 17, Գոնսալու Ռամուշ, 54

Դանիա - Ուելս՝ 2:0 (տեսանյութ)

Բեն Դեւիս, 53, ինքնագոլ, Գուստավ Իսակսեն, 66

B լիգա, երրորդ խումբ

Իսրայել - Իռլանդիա՝ 0:3

Տրոյ Փերոթ, 14, Ադամ Այդա, 16, Ջեք Մոյլան, 25

Ավստրիա - Կոսովո՝ 3:1

Դավիդ Աֆենգրուբեր, 23, Չուկվուբույկե Ադամու, 45+2, Կարնի Չուկվուեմեկա, 61 - Էդոն Ժեգրովա, 83, 11մ

D լիգա, առաջին խումբ

Ջիբրալթար - Անդորրա՝ 0:0

D լիգա, երկրորդ խումբ

Լիտվա - Ադրբեջան՝ 1:1

Արմանդաս Կուչիս, 9, 11մ - Մահիր Էմրելի, 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news