17:08  ,  25 սեպտեմբերի, 2026

Բելինգեմն՝ Անգլիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է տարվա լավագույն անգլիացի ֆուտբոլիստ երկրպագուների քվեարկությամբ, հաղորդում է Անգլիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։

23-ամյա Բելինգեմը երկրորդ տարին անընդմեջ է ճանաչվում Անգլիայի հավաքականի լավագույն խաղացող։

Անցած մրցաշրջանում Բելինգեմն Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է 12 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Բոլորը գոլերը նա խփել է այս տարվա աշխարհի առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news