11:27  ,  25 սեպտեմբերի, 2026

Յուրգեն Կլոպ․ 1000-ից ավելի հանդիպում եմ ունեցել, որեւէ նոր բան չկար

Յուրգեն Կլոպը մեկնաբանել է նորամուտը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Բունդեսթիմը հյուրընկալվել է Նիդերլանդների հավաքականին, որի գլխավոր մարզիչի պաշտոնում էլ նորամուտն է նշել իսպանացի Չավին։ Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:

«Լավ զգացողություններ ունեցա, բայց ես մարզչական կարիերայիս ընթացքում հազարից ավելի հանդիպում եմ ունեցել, այնպես որ որեւէ նոր բան չկար։ Երկու շատ լավ թիմեր նույն վիճակում են։

Մենք լավ սկսեցինք, բայց հետո ծագեցին իրական խնդիրներ։ Երբ համակարգը դեռ ստեղծված չէ եւ գործընթացները կարգավորված չեն, այսպես պատահում է։

Ես շատ գոհ եմ մեր խաղացողների կրքից, ինտենսիվությունից, բայց մենք կարող ենք ավելի լավ խաղալ»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

Երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը սեպտեմբերի 27-ին կընդունի Հունաստանի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news