13:11  ,  25 սեպտեմբերի, 2026

Նեյմարի հեռանալուց հետո Ռաֆինյան ստացել է 10 համարը Բրազիլիայի թիմում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան ստացել է 10 համարը Բրազիլիայի հավաքականում «Սանթոսի» հարձակվող Նեյմարի հեռանալուց հետո, հաղորդում է UOL-ը։

Փոխվել են նաեւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկի (ստաcել է 9 համարը՝ 19-ի փոխարեն) եւ Լոնդոնի «Չելսիի» վինգեր Էստեւաոյի (11-ը  20-ի փոխարեն) խաղային համարները։

Բրազիլիայի հավաքականն առաջիկայում ընկերական հանդիպումներ կանցկացնի Ավստրալիայի (սեպտեմբերի 25-ին եւ 29-ին) եւ Հնդկաստանի (հոկտեմբերի 3) հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news