11:07  ,  25 սեպտեմբերի, 2026

Չավի․ Գերմանիայից ուժեղ էինք եւ արժանի էինք ավելիին

Նիդերլանդների հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Գերմանիայի հետ 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում։

«Ես գոհ եմ, քանի որ շատ լավ խաղացինք։ Եթե անկեղծ՝ այսօր մենք ուժեղ էինք Գերմանիայից եւ արժանի էինք ավելիին։ Հատկապես լավ գործեցինք երկրորդ խաղակեսում։ Ես շատ ուրախ եմ, որ ցուցադրեցինք մեր ֆուտբոլը»,- Չավիի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Ազգերի լիգայի երկրորդ տուրում Նիդերլանդների հավաքականը կհյուրընկալվի Սերբիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news