10:09  ,  25 սեպտեմբերի, 2026

Էրլինգ Հոլանդն ազգային թիմի 56 խաղում խփել է 63 գոլ

Նորվեգիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 26-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը ազգային թիմում անցկացրած 56 խաղում խփել է 63 գոլ։

Ազգերի լիգայի առաջին տուրում Հոլանդի դուբլը նպաստեց Նորվեգիայի 3:2 հաշվով հաղթանակին Դանիայի նկատմամբ (տեսանյութ)։

Էրլինգ Հոլանդը վերջին 16 պաշտոնական միջազգային հանդիպումներում խփել է 28 գոլ։

Նա Ազգերի լիգայում 20 գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է։

Ազգերի լիգայի երկրորդ տուրում Նորվեգիան սեպտեմբերի 27-ին Օսլոյում կընդունի Պորտուգալիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news