15:37  ,  24 սեպտեմբերի, 2026

Ռոդրի․ Լավագույն մարզիչի մրցանակը շնորհեք Լուիս դե լա Ֆուենտեին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե ով պետք է այս տարի ստանա Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով՝ աշխարհի լավագույն մարզիչի մրցանակը։

«Այդ մրցանակը շնորհեք մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեին։ Նա կատարել է անհավանական աշխատանք։ Նա պետք է ստանա այդ մրցանակը»,- Ռոդրիի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Ռոդրին այս ամռանն է անգլիական «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բարսելոնա»։ Աշխարհի առաջնությունում նա արժանացել էր լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news