12:02  ,  24 սեպտեմբերի, 2026

Օբամեյանգը ծանր վնասվածք է ստացել եւ կվիրահատվի

Իսպանական «Դեպորտիվոյի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ծնկի ծանր վնասվածք է ստացել եւ կվիրահատվի, հաղորդում է Լա Կորունիայի ակումբի կայքը։

37-ամյա գաբոնցի ֆուտբոլիստը մենիսկի վնասվածք է ստացել եւ մի քանի ամիս բաց կթողնի։

Օբամեյանգը վնասվածքը ստացել էր «Բետիսի» դեմ Լա Լիգայի 7-րդ տուրի խաղում (1:1), որը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին։

Ընթացիկ մրցաշրջանի 7 խաղում Օբամեյանգը խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news