Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն Ռոման Ամոյանը բարձր է գնահատել Քաջարանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան միջազգային մրցաշարը։
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի անվան միջազգային մրցաշարին մասնակցում են պատանի ըմբիշներ մարզիկներ 11 երկրներից` Հայաստան, Վրաստան, Իրան, Քաթար, Շվեդիա, Հունաստան, Գերմանիա, Ղրղզստան, Ուզբեկստան, Լիտվա, Ռուսաստան։
Մրցաշարին ներկա են նաև հռչակավոր ըմբիշներ, Ռուսատանը ներկայացնող Դավիթ Չակետաձեն, որը Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն է,
Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը,
Մ-17 աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն, Բաքվում անցկացված 2026 թ. Մ-17 աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը։
Նման միջազգային կարգի մրցաշարը աննախադեպ է Սյունիքի պատմության մեջ։
Մրցաշարը կազմակերպվել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի բարձր հովանու ներքո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:12 , 24 սեպտեմբերի
12:02 , 24 սեպտեմբերի
11:11 , 24 սեպտեմբերի
10:56 , 24 սեպտեմբերի
10:08 , 24 սեպտեմբերի 
09:33 , 24 սեպտեմբերի
09:07 , 24 սեպտեմբերի
00:20 , 24 սեպտեմբերի 
00:13 , 24 սեպտեմբերի
23:06 , 23 սեպտեմբերի