ԵԱ. Էլիդա Քոչարյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

15:39   22 սեպտեմբերի, 2026

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն ապահովեց առաջին մեդալը:

Մ-23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում հաղթեց  Ռումինիան ներկայացնող Կրինուտա Անդրա Նիկոլետա Սեբեի հետ եւ կիսաեզրափակիչում է: Էլիդա Քոչարյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Մենամարտն ավարտվեց երկրորդ ռաունդում ռումինացի բռնցքամարտիկի երրորդ նոկդաունից հետո: Ռինգի մրցավարը կանգնեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Էլիդա Քոչարյանին:

Քոչարյանն իր մարզական կարիերայում առաջին մեդալն է ապահովում մեծահասակների պայքարում:

Այսօր քառորդ եզրափակիչի մենամարտեր կանցկացնեն նաեւ Դավիթ Չալոյանը (+90 կգ) եւ Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ):

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը կմրցի Իսրայելի ներկայացուցիչ Դավիդ Զախարիի հետ:

Աշխարհի փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր,  գերծանր քաշային Դավիթ Չալոյանի մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիդ Սուրովն է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.