09:41  ,  22 սեպտեմբերի, 2026

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանի 5 ներկայացուցիչ քառորդ եզրափակիչում է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 5 ներկայացուցիչ դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ 

60 կգ քաշային  Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակ է տարել։ Նա նկատելի առավելությամբ պարտության է մատնել Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Կանոնցիոյին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը հենց սկզբից նախաձեռնողի դերում է եղել ու ոչ մի շանս չի տվել մրցակցին:

1/8 եզրափակիչում վստահ հաղթանակ է տաևել նաև Մարատ Միքայելյանը։ 75 կգ քաշային բռնցքամարտիկը մեծ առավելությամբ պարտության է մատնել հույն Ռադիոս Պանագյոտիսին։ Հայ մարզիկը մրցակցին նաև նոկդաունի է ենթարկել։

Ավելի վաղ տպավորիչ հաղթանակներ էին տարել ու  1/4 եզրափակիչ էին դուրս եկել նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ, 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը և Մ23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը (65 կգ), նաեւ 75 կգ քաշային Մարատ Միքայելյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print