Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը 6:3 հաշվով հաղթեց 27-ամյա ամերիկացի ըմբիշ, RAF մրցաշարի հաղթող Օստին Դեսանտոն RAF13 մրցաշարում, որն անցկացվեց Մայամիում։ Հարությունյան - Դեսանտո գոտեմարտը տիտղոսային էր։
Արսեն Հարությունյանը երրորդ գոտեմարտն անցկացրեց ազատ ոճի ըմբշամարտի ամերիկյան RAF լիգայում եւ նվաճեց չեմպիոնական գոտին:
Եվրոպայի քառակի չեմպիոնը RAF-ում նախորդ գոտեմարտն անցկացրել էր հուլիսի 19-ին: ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում տեղի ունեցած մրցաշարում Եվրոպայի քառակի չեմպիոնը կամային հաղթանակ էր տարել ամերիկացի Բեն Դավինոյի նկատմամբ՝ 6:5:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 27 նոյեմբերի
02:02 , 27 նոյեմբերի
01:57 , 27 նոյեմբերի
00:45 , 27 նոյեմբերի
23:36 , 26 նոյեմբերի 
22:24 , 26 նոյեմբերի
21:28 , 26 նոյեմբերի
20:36 , 26 նոյեմբերի
19:27 , 26 նոյեմբերի 
18:52 , 26 նոյեմբերի