00:23  ,  19 սեպտեմբերի, 2026

«Բավարիայի» հաղթանակը՝ 7:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության չորրորդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Ունիոն Բեռլինին» եւ հաղթեց 7:0 հաշվով։

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն, դուբլի հեղինակ՝ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան եւ մարոկկացի կիսապաշտպան Իսմայել Սայբարին։

«Բավարիան» 10 միավորով ընթացիկ առաջատարն է, «Ունիոն Բեռլինը» 16-րդ տեղում է՝ 1 միավոր։

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Բավարիա» - «Ունիոն Բեռլին»՝ 7:0 

Ջամալ Մուսիալա, 18, Հարի Քեյն, 39, 11մ, 54, Մայքլ Օլիսե, 43, 73, 76, Իսմայել Սայբարի, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում