23:09  ,  18 սեպտեմբերի, 2026

ԵԱ․ Հայաստանի 4 բռնցքամարտիկ հասավ հաղթանակի

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկաղվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մրցումային երկրորդ օրը Հայաստանի չորս ներկայացուցիչ հասավ հաղթանակի։

 ունի 5 մասնակից: Ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ):

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը 1/16 եզրափակիչում հաղթեց Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Պլեասին:

Եվրոպայի Մ-23 փոխչեմպիոն, 65 կգ քաշային Արթուր Սահակյանը 1/16 եզրափակիչում պարտության մատնեց իտալացի Ջիակոմո Ջիոտանիին։

Եվրոպայի Մ-23 առաջնության արծաթե մեդալակիր Մարատ Միքայելյանը ուժեղ էր պորտուգալացի Դիոգու Սեմեդոյից:

80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանի հաղթեց թուրք Սուլտան Օսմանլիին:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, 85 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկում պարտվեց գերմանացի Վալերի Ուալտերին:

Առաջին մրցումային օրը 1/8 եզրափակիչ էին դուրս եկել Ժիրայր Սարգսյանը (55 կգ), աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (90 կգ) եւ կանանց հավաքականից Եվրոպայի Մ-23 չեմպիոն Էլիդա Քոչարյանը (65 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print