23:09 18 սեպտեմբերի, 2026Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկաղվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մրցումային երկրորդ օրը Հայաստանի չորս ներկայացուցիչ հասավ հաղթանակի։
ունի 5 մասնակից: Ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ):
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը 1/16 եզրափակիչում հաղթեց Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Պլեասին:
Եվրոպայի Մ-23 փոխչեմպիոն, 65 կգ քաշային Արթուր Սահակյանը 1/16 եզրափակիչում պարտության մատնեց իտալացի Ջիակոմո Ջիոտանիին։
Եվրոպայի Մ-23 առաջնության արծաթե մեդալակիր Մարատ Միքայելյանը ուժեղ էր պորտուգալացի Դիոգու Սեմեդոյից:
80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանի հաղթեց թուրք Սուլտան Օսմանլիին:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, 85 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկում պարտվեց գերմանացի Վալերի Ուալտերին:
Առաջին մրցումային օրը 1/8 եզրափակիչ էին դուրս եկել Ժիրայր Սարգսյանը (55 կգ), աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (90 կգ) եւ կանանց հավաքականից Եվրոպայի Մ-23 չեմպիոն Էլիդա Քոչարյանը (65 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.