39-ամյա արգենտինացի Լիոնել Մեսին նվաճեց 49-րդ տիտղոսը պրոֆեսիոնալ կարիերայում։
Ամերիկյան «Ինտեր Մայամին» Չեմպիոնների գավաթի (Campeones Cup) խաղում 2:0 հաշվով հաղթեց մեքսիկական «Կրուս Ասուլին»։
24-րդ րոպեին Մեսին բացեց հանդիպման հաշիվը, 81-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։
Campeones Cup-ն ամեն տարի վիճարկում են ՄԼՍ-ի եւ մեքսիկական MX Լիգայի չեմպիոնները։
Մեսին 35 տիտղոս նվաճել է «Բարսելոնայում», 3 տիտղոս՝ ՊՍԺ-ում, 5 տիտղոս՝ «Ինտեր Մայամիում»։ Արգենտինայի հավաքականում նա նվաճել է 6 տիտղոս։ Նա ռեկորդակիր է տիտղոսների քանակով։ Երկրորդ տեղում «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Դանի Ալվեսն է՝ 45 տիտղոս։
Մեսին 2023 թվականից է հանդես գալիս «Ինտեր Մայամիում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028 թվական։ Այս մրցաշրջանում Մեսին մասնակցել է 27 հանդիպման, խփել է 23 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։
Esto nunca cansa pic.twitter.com/2QwDJw4ZTi
— Inter Miami CF (@InterMiamiCF) September 17, 2026
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

10:17 , 17 սեպտեմբերի
10:02 , 17 սեպտեմբերի
09:36 , 17 սեպտեմբերի
09:03 , 17 սեպտեմբերի 
01:32 , 17 սեպտեմբերի 
01:07 , 17 սեպտեմբերի
00:59 , 17 սեպտեմբերի
00:30 , 17 սեպտեմբերի
00:02 , 17 սեպտեմբերի
23:20 , 16 սեպտեմբերի