Աշխարհի 155-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվող WTA-250 շարքի SP Open մրցաշարում։
Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում մրցեց աշխարհի 144-րդ ռակետ, արգենտինացի Խուլիա Ռիերայի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:2, 6:4: Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 28 րոպե։
Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաեւայի եւ չինացի Յու Սյաոդիի դիմակայության հաղթողը։
SP Open-ի մրցանակային հիմնադրամը 283 հազար դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:58 , 1 նոյեմբերի
01:42 , 1 նոյեմբերի
23:29 , 31 հոկտեմբերի
23:22 , 31 հոկտեմբերի 
23:06 , 31 հոկտեմբերի
22:46 , 31 հոկտեմբերի 
21:59 , 31 հոկտեմբերի
20:56 , 31 հոկտեմբերի 
19:59 , 31 հոկտեմբերի
19:17 , 31 հոկտեմբերի