Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) խոսել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ առաջիկա մենամարտի կարեւորության մասին։
Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարում։
«Ես համարում եմ, որ Ռուֆիի հետ մենամարտն ինձ համար տիտղոսային է, քանի որ եթե պարտվեմ, այլեւս երբեք չեմ տեսնի տիտղոսային մենամարտ։ Այդ պատճառով գերմոտիվացված եմ, հաղթանակի ծարավ եմ։
Նա շատ լավ հարված ունի, նա շատերին է նոկաուտի ենթարկել, բայց հիմա իմ ժամանակն է»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է Fight Digitale-ն։
29-ամյա Ծառուկյանը ММА-ում ունի 23 հաղթանակ եւ 3 պարտություն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:39 , 14 սեպտեմբերի
10:06 , 14 սեպտեմբերի 
09:33 , 14 սեպտեմբերի
09:05 , 14 սեպտեմբերի 
01:57 , 14 սեպտեմբերի
00:58 , 14 սեպտեմբերի
00:45 , 14 սեպտեմբերի 
00:40 , 14 սեպտեմբերի 
22:46 , 13 սեպտեմբերի 
21:55 , 13 սեպտեմբերի