19:58  ,  12 սեպտեմբերի, 2026

Արթուր Սերոբյանը կտեղափոխվի «Լեխիա Գդանսկ»

«Արարատ-Արմենիան» և լեհական «Լեխիա Գդանսկը» համաձայնության են եկել Արթուր Սերոբյանի տրանսֆերի շուրջ։

Լեհական ակումբը ձեռք է բերել Արթուր Սերոբյանի տրանսֆերային իրավունքը, միաժամանակ ակումբները եկել են համաձայնության, որ Սերոբյանը շարունակելու է հանդես գալ «Արարատ-Արմենիայում» մինչև 2027 թ․ հունվարի վերջ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նախորդ մրցաշրջանում Արթուրն «Արարատ-Արմենիայի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն՝ ստանալով նաև մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։

Արդեն մեկնարկած 2026/27 մրցաշրջանում Արթուրը հասցրել է մասնակցել եվրագավաթային 8, նաև Հայաստանի առաջնության 5 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Արթուր Սերոբյանը «Լեխիային» կիմանա հաջորդ տարվա փետրվարի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news