19:58 12 սեպտեմբերի, 2026«Արարատ-Արմենիան» և լեհական «Լեխիա Գդանսկը» համաձայնության են եկել Արթուր Սերոբյանի տրանսֆերի շուրջ։
Լեհական ակումբը ձեռք է բերել Արթուր Սերոբյանի տրանսֆերային իրավունքը, միաժամանակ ակումբները եկել են համաձայնության, որ Սերոբյանը շարունակելու է հանդես գալ «Արարատ-Արմենիայում» մինչև 2027 թ․ հունվարի վերջ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանում Արթուրն «Արարատ-Արմենիայի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն՝ ստանալով նաև մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։
Արդեն մեկնարկած 2026/27 մրցաշրջանում Արթուրը հասցրել է մասնակցել եվրագավաթային 8, նաև Հայաստանի առաջնության 5 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Արթուր Սերոբյանը «Լեխիային» կիմանա հաջորդ տարվա փետրվարի 1-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.