Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը գնահատել է Հայաստանի հավաքականի ավագ և ռուսական ակումբի նախկին կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մեկնարկը Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիի» կազմում.
«Ես հետևումեմ Սպերցյանի հաջողություններին Սաուդյան Արաբիայում և խոսել եմ նրա հետ։ Թիմը նրան լավ է ընդունել։ Միակ բանը, որ մարզիչը փոխվել է մրցաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ։ Բայց նա լավ է ճանաչում Էդիկին և ասում է, որ նրանք ֆուտբոլի վերաբերյալ նույն տեսակետներն ունեն։
Այնպես որ, Սպերցյանը գոհ է ամեն ինչից։ Նրա համար հիանալի փորձառություն է։ Նրանք խաղում են բազմաթիվ մրցաշարերում մշտապես։
Սպերցյանը նոր է սկսում այնտեղ, նա անում է առաջին քայլերը։ Բայց ես վստահ եմ, որ այնտեղ ամեն ինչ լավ կլինի, քանի որ նա հիանալի մեկնարկ է ունեցել», - Մուսաևի խոսքը մեջբերում է Championat.com-ը։
Այս մրցաշրջանում Սպերցյանը «Ալ Ահլիի» կազմում 7 խաղում խփել է 3 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի 
17:53 , 11 սեպտեմբերի
17:09 , 11 սեպտեմբերի 
16:30 , 11 սեպտեմբերի
15:50 , 11 սեպտեմբերի
14:56 , 11 սեպտեմբերի