Մուսաեւ․ Սպերցյանի համար հիանալի փորձառություն է

18:45   11 սեպտեմբերի, 2026

Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը գնահատել է Հայաստանի հավաքականի ավագ և ռուսական ակումբի նախկին կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մեկնարկը Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիի» կազմում.

«Ես հետևումեմ Սպերցյանի հաջողություններին Սաուդյան Արաբիայում և խոսել եմ նրա հետ։ Թիմը նրան լավ է ընդունել։ Միակ բանը, որ մարզիչը փոխվել է մրցաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ։ Բայց նա լավ է ճանաչում Էդիկին և ասում է, որ նրանք ֆուտբոլի վերաբերյալ նույն տեսակետներն ունեն։

Այնպես որ, Սպերցյանը գոհ է ամեն ինչից։ Նրա համար հիանալի փորձառություն է։ Նրանք խաղում են բազմաթիվ մրցաշարերում մշտապես։

Սպերցյանը նոր է սկսում այնտեղ, նա  անում է առաջին քայլերը։ Բայց ես վստահ եմ, որ այնտեղ ամեն ինչ լավ կլինի, քանի որ նա հիանալի մեկնարկ է ունեցել», - Մուսաևի խոսքը մեջբերում է Championat.com-ը։

Այս մրցաշրջանում Սպերցյանը «Ալ Ահլիի» կազմում 7 խաղում խփել է 3 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.