17:09  ,  11 սեպտեմբերի, 2026

Ինյակի Ուիլյամսն ավարտեց կարիերան Գանայի հավաքականում

Բիլբաոյի «Աթլետիկի» 32-ամյա հարձակվող Ինյակի Ուիլյամսը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է Գանայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։

«Հեռանում եմ երջանիկ եւ հպարտ, հանգիստ խղճով՝ իմանալով, որ տվել եմ բոլոր ուժերս, երբ հագել եմ ազգային թիմի խաղաշապիկը։

Գանան ինձ թույլ է տվել վերադառնալ տուն, ավելի մոտ լինել արմատներիս եւ մեծ հպարտություն զգալ՝ իմ երկիրը ներկայացնելիս։

Շնորհակալ եմ բոլորին այդ ամենի համար։ Կշարունակել աջակցել իմ հավաքականին»,- գրել է Ինյակի Ուիլյամսը։

Նա 2022 թվականից էր ներկայացնում Գանան։ 2016-ին Ինյակի Ուիլյամսը մեկ ընկերական հանդիպման է մասնակցել Իսպանիայի հավաքականի կազմում։ Հետագայում նա որոշել էր ներկայացնել ծնողների երկիրը։

Գանայի հավաքականում Ինյակի Ուիլյամսը մասնակցել է 28 հանդիպման, խփել է 2 գոլ, մասնակցել է 2022-ի եւ 2026-ի աշխարհի առաջնություններին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English