17:09 11 սեպտեմբերի, 2026Բիլբաոյի «Աթլետիկի» 32-ամյա հարձակվող Ինյակի Ուիլյամսը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է Գանայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Հեռանում եմ երջանիկ եւ հպարտ, հանգիստ խղճով՝ իմանալով, որ տվել եմ բոլոր ուժերս, երբ հագել եմ ազգային թիմի խաղաշապիկը։
Գանան ինձ թույլ է տվել վերադառնալ տուն, ավելի մոտ լինել արմատներիս եւ մեծ հպարտություն զգալ՝ իմ երկիրը ներկայացնելիս։
Շնորհակալ եմ բոլորին այդ ամենի համար։ Կշարունակել աջակցել իմ հավաքականին»,- գրել է Ինյակի Ուիլյամսը։
Նա 2022 թվականից էր ներկայացնում Գանան։ 2016-ին Ինյակի Ուիլյամսը մեկ ընկերական հանդիպման է մասնակցել Իսպանիայի հավաքականի կազմում։ Հետագայում նա որոշել էր ներկայացնել ծնողների երկիրը։
Գանայի հավաքականում Ինյակի Ուիլյամսը մասնակցել է 28 հանդիպման, խփել է 2 գոլ, մասնակցել է 2022-ի եւ 2026-ի աշխարհի առաջնություններին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.