15:50  ,  11 սեպտեմբերի, 2026

Չեմպիոնների լիգայի ֆավորիտներն առաջին տուրից հետո

Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը Չեմպիոնների լիգայի առաջին տուրից հետո հաշվարկել է մրցաշարի ֆավորիտներին։

Առաջին տեղում է Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը», որի հաղթանակի հավանականությունը 21,2 տոկոսից բարձրացել է մինչեւ  23 տոկոս։

Ֆավորիտների եռյակում են նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» եւ Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։

  1. «Արսենալ»՝ 23 տոկոս
  2. «Բավարիա»՝ 18,2 տոկոս
  3. «Մանչեսթեր Սիթի»՝ 14,5 տոկոս
  4. «Բարսելոնա»՝ 7,7 տոկոս
  5. «Լիվերպուլ»՝ 7 տոկոս
  6. ՊՍԺ՝ 6 տոկոս
  7. «Ռեալ Մադրիդ»՝ 4,3 տոկոս
  8. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3,9 տոկոս
  9. «Աստոն Վիլա»՝ 3,3 տոկոս
  10. «Ինտեր»՝ 2,4 տոկոս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print