10:16  ,  11 սեպտեմբերի, 2026

US Open. Սաբալենկան ու Ռիբակինան եզրափակիչում են

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան (Բելառուս) եւ երկրորդ ռակետ Ելենա Ռիբակինան (Ղազախստան) դուրս եկան Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Սաբալենկան 7:5, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլային։

Ելենա Ռիբակինան պայքարից դուրս թողեց աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին՝ 3:6, 6:4, 6:4։

Սաբալենկան չորրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ US Open-ին եզրափակիչ, Ռիբակինան՝ առաջին անգամ։

Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News