19:46  ,  10 սեպտեմբերի, 2026

Արմեն Սանամյանը՝ «Վանի» գլխավոր մարզիչ

«Վանի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Արմեն Սանամյանը, հաղորդում է Չարենցավանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։

Հայ մասնագետը ունի UEFA Pro մարզչական արտոնագիր։ 2025/26 մրցաշրջանում Արմեն Սանամյանը աշխատել է «Վանի» մարզչական շտաբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական։

Մարզչական կարիերայի ընթացքում Սանամյանը գլխավորել է Հայաստանի տարբեր ակումբներ, այդ թվում՝ «Ալաշկերտը», «Արցախ Երևանը», «Սևանը», «Լոռին» և «Հայքը», ինչպես նաև աշխատել է մի շարք այլ ակումբներում, Հայաստանի Մ19 հավաքականում։

Ակումբը մաղթում է Արմեն Սանամյանին արդյունավետ աշխատանք և հաջող մրցելույթներ «Վանի» կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news