19:46 10 սեպտեմբերի, 2026«Վանի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Արմեն Սանամյանը, հաղորդում է Չարենցավանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
Հայ մասնագետը ունի UEFA Pro մարզչական արտոնագիր։ 2025/26 մրցաշրջանում Արմեն Սանամյանը աշխատել է «Վանի» մարզչական շտաբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական։
Մարզչական կարիերայի ընթացքում Սանամյանը գլխավորել է Հայաստանի տարբեր ակումբներ, այդ թվում՝ «Ալաշկերտը», «Արցախ Երևանը», «Սևանը», «Լոռին» և «Հայքը», ինչպես նաև աշխատել է մի շարք այլ ակումբներում, Հայաստանի Մ19 հավաքականում։
Ակումբը մաղթում է Արմեն Սանամյանին արդյունավետ աշխատանք և հաջող մրցելույթներ «Վանի» կազմում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.