Իտալական «Կոմոյի» իսպանացի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը խոսել է Չեմպիոնների լիգայում իր ղեկավարած թիմի առաջիկա նորամուտի մասին։
Առաջին տուրում «Կոմոն» սեպտեմբերի 10-ին կընդունի գերմանական «ՌԲ Լայպցիգին»։
«Ես հասկանում եմ, որ հիմա գլխավոր թեման «Կոմոյի» պատմության մեջ առաջին մասնակցությունն է Չեմպիոնների լիգային, բայց խաղացողների համար սա պետք է լինի մյուս հանդիպումների նման սովորական մրցախաղ։ Ինձ համար կարեւոր է, որ մենք ցուցադրենք մեր ֆուտբոլը։ Ինձ համար ֆուտբոլի էությունն ամեն խաղում սեփական ձեռագիրը պահպանելն է։
Մենք կձգտենք հաղթանակի։ Ես հասկանում եմ քաղաքի եւ ակումբի հույզերը, բայց կարեւոր է հիշել, որ սա ընդամենը հերթական մրցախաղն է ։
«ՌԲ Լայպցիգը» գերազանց թիմ է, եւ մենք պետք է այս դիմակայությունը դիտարկենք մեր շարունակական աճի համատեքստում։ Մենք ցանկանում ենք լինել ուժեղագույնների շարքում։ Տեսնենք, թե ինչ կստացվի, բայց մենք հավատում ենք մեր հնարավորություններին»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
«Կոմո» - «ՌԲ Լայպցիգ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի
14:19 , 10 սեպտեմբերի 
13:38 , 10 սեպտեմբերի
13:01 , 10 սեպտեմբերի
12:26 , 10 սեպտեմբերի