Ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է 6։1 հաշվով հաղթանակը Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի տնային խաղում։
«Մենք անցկացրինք գերազանց աշխատանք, խաղացինք ամենաբարձր մակարդակի վրա։ Բոլորից շատ այս խաղում ինձ զարմացրեց Ուսման Դեմբելեն։ Նա ցուցադրեց անհավանական ինտենսիվություն ե՛ւ գնդակով, ե՛ւ առանց գնդակի։ Այսպիսի Դեմբելեի խաղին հետեւելը իսկական հաճույք է։ Ես ուրախ եմ նրան տեսնել այսպիսի մարզավիճակում»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Դեմբելեն «Սլովանի» դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ։ Իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը 3 գոլ է խփել։
Երկրորդ տուրում ՊՍԺ-ն կմրցի Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի
14:19 , 10 սեպտեմբերի