Լուիս Էնրիկե. Բոլորից շատ ինձ զարմացրեց Ուսման Դեմբելեն

20:11   10 սեպտեմբերի, 2026

Ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել  է 6։1 հաշվով հաղթանակը Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի տնային խաղում։

«Մենք անցկացրինք գերազանց աշխատանք, խաղացինք ամենաբարձր մակարդակի վրա։ Բոլորից շատ այս խաղում ինձ զարմացրեց Ուսման Դեմբելեն։ Նա ցուցադրեց անհավանական ինտենսիվություն ե՛ւ գնդակով, ե՛ւ առանց գնդակի։ Այսպիսի Դեմբելեի խաղին հետեւելը իսկական հաճույք է։ Ես ուրախ եմ նրան տեսնել այսպիսի մարզավիճակում»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Դեմբելեն «Սլովանի» դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ։ Իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը 3 գոլ է խփել։

Երկրորդ տուրում ՊՍԺ-ն կմրցի Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.