16:49  ,  10 սեպտեմբերի, 2026

Գեյջի. Չեմ հավատում, որ Ծառուկյանը Մախաչեւի դեմ մենամարտից առաջ մեջքի վնասվածք էր ստացել

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC գործող չեմպիոն, 37-ամյա ամերիկացի Ջասթին Գեյջին կասկածի տակ է դրել Արման Ծառուկյանի՝ 2025 թ. հունվարին Իսլամ Մախաչեւի դեմ չեմպիոնական գոտու համար մենամարտից վնասվածքի պատճառով հրաժարվելը:

«Ծառուկյանը պետք է մենամարտեր Մախաչեւի դեմ գոտու համար, բայց մենամարտից մեկ օր առաջ հրաժարվեց։ Արմանը հասկացավ, որ չի կարողանա քաշը գցել եւ հրաժարվեց։ Եթե նա վնասվածք ունենար, դա կլիներ UFC-ի բժշկական զեկույցում, եւ ոչ ոք որեւէ բողոք չէր ունենա։ Ես չեմ հավատում, որ նա մեջքի վնասվածք էր ստացել քաշ գցելու պատճառով։ Դա անհնար է։ Կարծում եմ՝ նրա օրգանիզմը պարզապես չդիմացավ, եւ քաշը դադարեց նվազել», - ասել է Գեյջին Դեմետրիուս Ջոնսոնի յութուբյան եթերում։

Հիշեցնենք, որ UFC-ն պաշտոնապես հայտնել էր, որ Ծառուկյանը Մախաչեւի դեմ մենամարտից դուրս է մնացել ոչ թե անձնական քաշի, այլ առողջական խնդրի պատճառով։

Սեպտեմբերի 19-ին Արման Ծառուկյանը Լոս Անջելեսում (ԱՄՆ) անցկացվելիք UFC 331 մրցաշարում կմենամարտի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ։

Արման Ծառուկյանը MMА-ում ունի 23 հաղթանակ եւ 3 պարտություն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news